Դիտել բոլոր հաղորդումները

Պատասխանող մասնագետ
Պատասխանում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության անձնական ապահովագրության գծով վաճառքների բաժնի ղեկավար Արմինե Բադալյանը:
Փոփոխել ապահովագրության ծրագիրը կարելի է հետևյալ պայմաններով.
- Սոցիալական փաթեթի շրջանակներում առողջության ապահովագրության վկայագրով ընտրված ծրագիրը չի կարող փոխարինվել ավելի ցածր արժեք ունեցող ծրագրով
- Սոցիալական փաթեթի շրջանակներում առողջության ապահովագրության վկայագրով ընտրված ծրագիրը կարող է փոխարինվել «ԲԱԶԱՅԻՆ+ԱՏԱՄՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ» և «ԲԱԶԱՅԻՆ+«ՍՈՒՊԵՐ» ԱՏԱՄՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ» ծրագրերով վկայագրի գործողության ամբողջ ընթացքում
- Սոցիալական փաթեթի շրջանակներում առողջության ապահովագրության վկայագրով ընտրված ծրագիրը կարող է փոխարինվել «VIP» ծրագրով վկայագրի կնքումից հետո 1(մեկ) ամսվա ընթացքում
Կխնդրեմ նկատի ունենալ, որ համաձայնագրով նախատեսված լրացուցիչ ապահովագրավճարը հավասար կլինի փոփոխված և նախնական ծրագրի դրական տարբերությանը, անկախ համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից:
Օրինակ՝ եթե Դուք մարտին ձեռք բերեք «ԲԱԶԱՅԻՆ» ծրագիրը և մայիսին ցանկանաք այն վերածել «ԲԱԶԱՅԻՆ+«ՍՈՒՊԵՐ» ԱՏԱՄՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ» ծրագրի, կկնքվի Համաձայնագիր, ըստ որի լրացուցիչ ապահովագրավճարը կկազմի 80,000 դրամ (132,000-52,000): Ժամկետից կախված տարեկան ապահովագրավճարի վերահաշվարկ չի կատարվում:
Փաստորեն, վերադառնալով Ձեր հարցին, Բազային ծրագրով վկայագիր կնքելու դեպքում 2 ամիս հետո հնարավոր չի լինի այն փոխարինել VIP ծրագրով:






